Օշական ,Կարմրավոր , Հովհաննավանք , Սաղմոսավանք

 

Մուղնու վանք, որը կառուցված է Սբ. Գևորգի մասունքների վրա, հանդիսանում է ուշ միջնադարյան հայկական ճարտարապետության լավագույն ստեղծագործություններից մեկը:

Այցելություն Կարմրավոր` Սուրբ Աստվածածին եկեղեցի (7 դ.):

Հովհաննավանք և Սաղմոսավանք – հին հայկական վանական համալիրներ: Հովհաննավանքը կառուցվել է 5-13-րդ դարերում։ 

Այցելություն Սաղմոսավանք, որը կառուցվել է 13-րդ դարում Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Ա Վաչուտյանի և այդ իշխանական ընտանիքի կողմից։

ՔՈԲԱՅՐ, ՀԱՂՊԱՏ, ԶԱՐՆԻ — ՊԱՐՆԻ

 

1. ՔՈԲԱՅՐԻ ՎԱՆՔ

2. ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆՔ

3. ԶԱՐՆԻ — ՊԱՐՆԻ

— Զարնի-Պարնի քարանձավների մուտքավճարը 1.000 դրամ է (2 քարայրները միասին)

— Քոբայրի վանք հասնելու համար կա քայլարշավային հատված մոտավորապես 1.5-2 կմ

ՄԱՐՄԱՇԵՆ, ՍԵՎ ԲԵՐԴ, ԳՅՈՒՄՐԻ ՍԻԹԻ ՏՈՒՐ

 

— ՄԱՐՄԱՇԵՆԻ միջնադարյան վանք, որը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից մոտ 2կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։

— Գյումրու ամենահետաքրքիր վայրերից մեկը՝ ռուսական ՍԵՎ ԲԵՐԴԸ

—Վարպետաց, Աբովյան, Ռուստավելի, Ղորղանյան, Ջիվանի, Գորկի,Յոթ Վերք, Սբ Նշան, Սբ Ամենափրկիչ:

Տուրի արժեքը 6000 դրամ

ԳՅՈՒՄՐԻ ԵՎ ՀԱՌԻՃԱՎԱՆՔ

Հրավիրում ենք շրջելու Գյումրու փողոցներով և թանգարաններով, ինչպես նաև այցելելու Շիրակի զարդ Հառիճավանք: Այսպիսով կուղևորվենք Գյումրի և կշրջենք Կումայրի արգելոց-թանգարանի տարածքում, որտեղ կենտրոնացած են մեր հանրապետության ամենակոլորիտային քաղաքի հին փողոցները (Վարպետաց, Աբովյան, Ռուստավելի, Ղորղանյան, Ջիվանի, Գորկի)` իրենց յուրահատուկ ճարտարապետությամբ կառուցված շենքերով, հին եկեղեցիներով (Յոթ Վերք, Սբ Նշան, Սբ Ամեփրկիչ ): Այնուհետև ժամանակի և ցանկության առկայության դեպքում կայցելենք իր տեսակի մեջ յուրահատուկ` Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարան կամ այսպես կոչված Ձիթողցոնց տուն, որի ցուցասրահներում ներկայացվում են հին Գյումրիում կամ Ալեքսադրապոլում առավել տարածում գտած արհեստները, քաղաքի հասարակական ու մշակութային կյանքը 19-րդ դարի կեսերից մինչև 20-րդ դարի 20-ական թվականները: Թանգարանի սրահներում վերականգնված են արհեստավորի և ունևոր գյումրեցու բնակարաններ:

 

Տուրի արժեքը 5500 դրամ

ՏՈՒՐ ԴԵՊԻ ԱՄԲԵՐԴ

Ամբերդ՝ միջնադարյան բերդաքաղաք և ամրոց՝ կառուցված 10-րդ դարում:

Տեղերի վանք՝ 11 դարի յուրօրինակ համալիր, որտեղից բոլոր ուղիները տանում էին Ամբերդ:

Քարի լիճ, որը գտնվում է Արագած լեռան վրա:

Տուրի արժեքը 8000 դրամ

ՎԵՐԵԼՔ ԱՐԱԳԱԾ ԼԵՌ

07:30 Մեկնում Երևանից:

08:30 Փոքրիկ դադար Հայոց այբուբենին նվիրված հուշարձանի մոտ, որն իրենից ներկայացնում է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի հուշարձանները: Կառուցվել է հայոց գրերի գյուտի 1600 ամյակի առթիվ 2005 թ-ին:

09:30 Քարի լիճ:

10:00 Քարի լճի մոտից մոտ 5-6 ժամ տևող հանգիստ քայլքով խումբը լեռնային ուղեկցողի առաջնորդությամբ կբարձրանա Արագածի հարավային գագաթ:

13:00 Ճաշի դադար բնության գրկում

18:00 Ամբերդ միջնադարյան բերդաքաղաք-ամրոց: Այն Հայաստանի տարածքում լավ պահպանված փոքրաթիվ ամրոցներից մեկն է, որ թվագրվում է 10-րդ դարով: Հարևանությամբ, հսկա անդունդի եզրին է տեղակայված Վահրամաշեն եկեղեցին:

19:00 Վերադարձ Երևան

Տուրի արժեքը 12000 դրամ

ՕՁՈՒՆ,ՔՈԲԱՅՐ,ԴՍԵՂ

 

✔ՕՁՈւՆ

✔ԴՍԵՂ

✔Հ. ԹՈւՄԱՆՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

✔ԲԱՐՁՐԱՔԱՇ ՍԲ. ԳՐԻԳՈՐ ԵԿԵՂԵՑԻ (քայլարշավ 40 րոպե)

✔ՔՈԲԱՅՐ (քայլարշավ 15 րոպե)

Տուրի արժեքը՝ 5.500 դրամ:

ԱԽԹԱԼԱ, ՍԱՆԱՀԻՆ, ՀԱՂՊԱՏ, ՕՁՈՒՆ

1. ԱԽԹԱԼԱՅԻ ՎԱՆՔ

2. ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆՔ (ընդգրկված է UNESCO-ի Համաշխարհային Ժառանգության ցուցակում)

3. ՍԱՆԱՀԻՆԻ ՎԱՆՔ (ընդգրկված է UNESCO-ի Համաշխարհային Ժառանգության Ցուցակում)

4. ՕՁՈՒՆԻ ՎԱՆՔ Կայցելենք նաև Միկոյան եղբայրների տուն-թանգարան: Մուտքավճարը 500 ՀՀ դրամ, 6-18տ երեխաների համար արժեքը 250 ՀՀ դրամ է:

Տուրի արժեքը 6500 դրամ

ԳՈՐԻՍ

 

1. Արենիի Սբ. Աստվածածին եկեղեցի

2. Հին Արենի գինու գործարան

3. Նորավանք

4. Շաքիի ջրվեժ

5. Տաթևի վանական համալիր

6. Սատանի կամուրջ

7. Սիսիան կերամիքս

8. Գորիս քաղաք

9. Հին Խնձորեսկ և ճոճվող կամուրջ

10. Որոտնավանք

11. Զորաց Քարեր: Գիշերակացը Գորիսում:

Տուրի արժեքը 40.000 դրամ

ՋԵՐՄՈՒԿ, ՆՈՐԱՎԱՆՔ ԵՎ ԱՐԵՆԻ

— Նորավանք

— Ջերմուկ

— Ջերմուկի ճոպանուղի

— Արենի գինու գործարան

* ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ԱՐԺԵՔԸ 1.500 ԴՐԱՄ Է:

Տուրի արժեքն է 6500 դրամ

 

ԳԱՌՆԻ, ԳԵՂԱՐԴ, ԼԱՎԱՇԻ ԹԽՈՒՄ, ԾԱՂԿԱՁՈՐ, ՍԵՎԱՆ

Հրաշալի հնարավորություն մեկ օրում այցելելու միանգամից հինգ տեսարժան վայր Հայաստանում:

1. Չարենցի կամար, որտեղից Արարատը երևում է բոլորովին այլ տեսանկյունից,

2. Գառնի՝ Հայաստանում պահպանված միակ հեթանոսական տաճարը, որն իր վրա է կրում հելլենիստական շրջանի կնիքը,

3. Գեղարդ, որտեղ շուրջ հինգ դար պահվել է այն գեղարդը, որով հռոմեացի զինվորը խոցել է Քրիստոսի կողը,

4. Ծաղկաձոր՝ հանգստի լավագույն վայրը Հայաստանում

5. Սևանավանք՝ իր Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին եկեղեցիներով: Գառնու մուտքավճարը՝ 1.500դր.: Տուրի շրջանակներում կտեսնենք նաև լավաշի թխման արարողություն

տուրի արժեքը 8000 դրամ

ԾԱՂԿԱՁՈՐ,ՍԵՎԱՆ

1.. Այցելություն Ծաղկաձոր ՛՛ Օրբելի եղբայրների տուն թանգարան

2. Կեչառիսի վանական համալիր

3. Ճոպանուղի

4.Սևանավանք/Սբ Առաքելոց եկեղեցի

Գիշերակացը <ալիք>հյուրանոցում Հյուրանոցի արժեքը 1 գիշերակացի համար` 1 անձի համար ,երկտեղանի ստանդարտ համարում՝10 000 ՀՀ դրամ:

Տուրի արժեքը `19000 ՀՀ դրամ

ԴԱԴԻՎԱՆՔ և կապուտաչյա Սևան

1. Սևան

2. Հայրիվանք

3. Դադիվանք

Հյուրանոցի արժեքը 2 անձի համար «Սփլենդոր» Հանգստյան տանը 2 անգամյա սնունդով՝25000 ՀՀ դրամ

Տուրի արժեքը 2անձի համար 42000 ՀՀ դրամ

ՁԻԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԻԼԻՋԱՆԻ ՍԱՐԵՐՈՒՄ

Այս տուրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել իր տեսակի մեջ յուրահատուկ ձիարշավ Դիլիջանի սարերում, որի ընթացքում հնարավորություն կունենանք հիանալու մեր բնաշխարհի անզուգական գեղեցկությամբ, ծանոթանալու գյուղի հյուրընկալ մարդկանց և մարդամոտ ու նույնքան հյուրընկալ ձիերի հետ, շնչելու անտառների թթվածնով հարուստ օդն ու մի լավ հանգստանալու բնության գրկում: Մեկնարկը կլինի անտառապատ լեռներով շրջապատված Հաղարծին գյուղից (նախկինում` Ջարխեջ, Կույբիշև): Ճանապարհին դադարներ կունենանք Սպիտակ աղբյուր և Ղալ քար ավերակ բնակատեղիներում` հնարավորություն տալով նաև հանգստանալու մեր հավատարիմ ձիերին: Այնուհետև լեռնային կածաններով կբարձրանանք Շատվոր աղբյուր լեռը, որի շուրջբոլորը հիասքանչ տեսարաններ են բացվում: Լավ հանգստանալուց հետո մեկ այլ հետաքրքիր ճանապարհով կվերադառնանք գյուղ: Վերադարձին դադար կունենանք Դիլիջան քաղաքի գողտրիկ անկյուններից մեկում` Խանջյանի տան մոտ, որտեղ կհիանանք “Անտառի արքա” քանդակով: 2 անձի համար «Մագնիտ» Հանգստյան տանը Հյուրանոցի արժեքը 1 գիշերակացի համար` 20 000ՀՀ դրամ Տուրի արժեքը 2 անձի համար 44000 ՀՀ դրամ

ՀԱՂԱՐԾԻՆ, ԳՈՇԱՎԱՆՔ, ԳՈՇԻ ԼԻՃ

1. Հին Դիլիջան

2. Հաղարծին

3. Գոշավանք

4. Գոշի լիճ

5. Սևանավանք

Հանգիստ Աղվերանի <ալպիական մանուշակ="">> հանգստյան տանը

1 անձհ համար գիշերակացի արժեքն է՝ 13 000 ՀՀ դրամ:

Տուրի արժեքը 1 անձի համար՝23000 ՀՀ դրամ

Երևան – Նորավանք – Զորաց քարեր – Տաթև – Ջերմուկ – Երևան

1օր • Մեկնարկ 08:30 – Երևանից

• Կանգառ` Այց գինու համտեսի “ Արենի” գինու գործարան

• Կանգառ` Այց Նորավանք

• Կանգառ` Տաթևի վանական համալիր / ճոպան / բացօթյա ճաշ

• Կանգառ` Այց Սատանի կամուրջ / Որոտանի կիրճ` դիտակետ

• Տեղավորում ք.Գորիսի հյուրանոցում /

2օր

• Նախաճաշ հյուրանոցում /10:00-11:00/

• Կանգառ` Այց ք. Ջերմուկ/ շրցայց քաղաքում • Կանգառ` Այց Ջերմուկի գալերեիա/ճոպան

• Կանգառ` Այց Կեչուտի ջրամբար

• Կանգառ` Այց գ.Գնդեվազի “Գնդեվանք”

• Ետվերադարձ Երևան 19:00 Տուրի արժեքը 1 անձի համար 40000 ՀՀ դրամ

ԱԽԹԱԼԱ, ՍԱՆԱՀԻՆ, ՀԱՂՊԱՏ

1. ԱԽԹԱԼԱՅԻ ՎԱՆՔ

2. ՍԱՆԱՀԻՆԻ ՎԱՆՔ (ընդգրկված է UNESCO-ի Համաշխարհային Ժառանգության Ցուցակում)

3. ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆՔ (ընդգրկված է UNESCO-ի Համաշխարհային Ժառանգության ցուցակում)

Հանգիստ Վանաձորի <վանաձոր ասար="">> առողջարանում

Առողջարանի գիշերակացը 1 անձի համար՝ 17 000 ՀՀ դրամ:

Տուրի արժեքը 1 անձի համար 27000 ՀՀ դրամ

ԳԱՌՆԻ, ԳԵՂԱՐԴ, ՍԵՎԱՆ

1. Չարենցի կամար

2. Գառնի 3. Գեղարդ

4. Ազատի կիրճ

5. Սևանավանք

Հյուրանոցի արժեքը 1 անձի համար «Սաթի» Հանգստյան տանը 3 անգամյա սնունդով՝12000

ՀՀ դրամ Տուրի արժեքը 1անձի համար 24000 ՀՀ դրամ

ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԴՍԵՂ, ՔՈԲԱՅՐ

Արշավի շրջանակներում կայցելենք`

1. Թումանյանի տուն թանգարան

2. Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

3. Բարձրաքաշի Սբ. Գրիգոր եկեղեցի

4. Գիքորի աղբյուր

5. “Սիրուն խաչ” խաչքար

6. “Ծովեր” կոչվող հայելանման լիճ

7. Քոբայր վանական համալիր Գիշերակացը երկու անձի համար՝ 20000 ՀՀ դրամ: Տուրի արժեքը 29000 ՀՀ դրամ

ԼԱՍՏԻՎԵՐ + ZIPLINE ZipLine

Գիշերակացը Մագնիտ հյուրանոցում

Հյուրանոցի արժեքը  1 անձի համար երկտեղանի ստանդարտ համարում՝10 000 ՀՀ դրամ:

Տուրի արժեքը 1 անձի համար 28500 ՀՀ դրամ

ԴԵՆԴՐՈՊԱՐԿ ԵՎ ԼՈՌԵ ԲԵՐԴ

1. Սաղմոսավանք

2. Թորմակավանք

3. Լոռի բերդ

4. Միջնադարյան կամուրջ

5. Ստեփանավանի դենդրոպարկ (բուսաբանական այգու ընդհանուր մակերեսը կազմում է 35 հա (բնական անտառ` 17,5 հա, դեկորատիվ ծառեր` 15 հա), որտեղ դուք կարող եք գտնել ավելի քան 500 տեսակի բույսեր)

Գիշերակաց Ստեփանավանի < լոռի="">> հնուրանոցում : Համարի տեսակը՝ երկտեղանոց ստանդարտ:

Տուրի արժեքը 1 անձի համար՝ 18 000 ՀՀ դրամ:

ԻՋԵՎԱՆԻ ԴԵՆԴՐՈՊԱՐԿ, ՄԱԿԱՐԱՎԱՆՔ, ԾՌՎԻԶ

Տուրի ընթացքում մենք կայցելենք հետևյալ տեսարժան վայրերը՝

1. Իջևանի Դենդրոպարկ

2. Մակարավանք (գ. Աչաջուր)

3. Վարդան Մամիկոնյանի ծառ (գ. Ակնաղբյուր)

4. Ծռվիզի կամ Մորո Ձորո վանք (գ. Լուսահովիտ)

Գիշերակացը <մագնիտ>>հյուրանոցում Հյուրանոցի արժեքը 1 գիշերակացի համար` 1 անձի համար ,երկտեղանի ստանդարտ համարում՝10 000 ՀՀ դրամ: Տուրի արժեքը `18000 ՀՀ դրամ

ԱՄԲԵՐԴ, ՍԱՂՄՈՍԱՎԱՆՔ, ՀՈՎՀԱՆՆԱՎԱՆՔ

1. Ամբերդ

2. Տառերի Պուրակ

3. Սաղմոսավանք (Սաղմոսավան)

4. Հովհաննավանք (Օհանավան)

5. Սուրբ Սարգիս (Ուշի)

6. Սուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)

Գիշերակացը «Էլեոնորա» Հանգստյան տանը Հյուրանոցի արժեքը 1 գիշերակացի համար` 1 անձը 10 000 ՀՀ դրամ

Տուրի արժեքը 1 անձի համար՝19000 ՀՀ դրամ

ՏՈՒՐ ԴԵՊԻ ԴԻԼԻՋԱՆ

Առաջին կանգառը կլինի Հին Դիլիջանում, այնուհետև կայցելենք Տավուշի մարզի զարդ Հաղարծին վանական համալիրը, որը հիշատակվում է սկսած դեռևս 8-րդ դարից: Կայցելենք նաև Գոշավանք, որը հիմնադրվել է 12-13-րդ դարերում Մխիթար Գոշի կողմից, իսկ օրվա 2-րդ կեսին սպասվում է անտառային քայլարշավ դեպի Գոշի լիճ, որտեղ և կանցկացնենք մեր հանգիստը: Այսպիսով,

1. Հին Դիլիջան

2. Հաղարծին

3. Գոշավանք

4. Գոշի լիճ

5. Սևանավանք

Գիշերակացը <մագնիտ>>հյուրանոցում Հյուրանոցի արժեքը 1 գիշերակացի համար` 1 անձի համար ,երկտեղանի ստանդարտ համարում՝10 000 ՀՀ դրամ: Տուրի արժեքը `22000 ՀՀ դրամ